HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրատեղամասի դիմաց խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու դեպքով երկու անձ է ձերբակալվել

Քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին Տաշիր համայնքի թիվ 25/28 ընտրատեղամասի դիմաց ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող Ա.Ս.-ն կատարել է խուլիգանություն և միջամտել պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը, որի ժամանակ մի խումբ անձինք միջամտել են՝ աջակցելով Ա.Ս.-ին, ինչի հետևանքով նա դիմել է փախուստի:

Կոմիտեից հաղորդում են, որ դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter