Արթուր Օսիպյանը 22-րդ օրն է՝ հացադուլի մեջ է․ Գեղամ Օհանյանի նստացույցը (տեսանյութ)
Արթուր Օսիպյանն արդեն 22 օր է՝ հացադուլի մեջ է։ Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է և հրաժարվում է բժշկական հետազոտությունից՝ որպես բողոքի նշան։ Նախագահի նստավայրի դիմաց Արթուր Օսիպյանի համար իններորդ օրն է՝ նստացույց է անում Գեղամ Օհանյանը։ «Հետքը»-ր զրուցել է նրա հետ։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր, եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել