HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, «Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Այս մասին «Հետքին» հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։

«Մարտի 1-ի» գործով այսօրվա նիստին չի ներկայացել, դատարանը որոշում է կայացրել, որ հաջորդ դատական նիստին իրեն հարկադրաբար ներկայացնեն դատարան»,- նշեց նա։

Իսկ գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է 2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ այլ անձանց հետ համաձայնությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հայերենը - Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է 2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ այլ անձանց հետ համաձայնությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ "այն բանի համար" ?????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter