HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատարի հետ

«Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։ Այս մասին հաղորդում են ԲՏԱ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

«Քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության և Երկրի դիտարկման ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Կողմերը քննարկել են նաև Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերական տարածության գլխավոր տնօրինության (DG DEFIS) հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները:

Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթությունները, որոնք ուղղված են պաշտպանական տեխնոլոգիաների արդիականացմանը, տիեզերական ոլորտի կարողությունների զարգացմանը և նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգի կայացմանը:

Զրուցակիցները կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խորացումը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter