HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

Հայաստանը Airbus ընկերությունից վեց բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռ ձեռք կբերի՝ իր ուղղաթիռային պարկի արդիականացման նպատակով։ Այս մասին հայտնում է ավիացիայի հարցերին նվիրված AviTrader կայքը։

Գործարքը, որի արժեքը չի հրապարակվում, վերջնականացվել է 2026-ի մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Ըստ արտադրողի՝ H145 մոդելն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հարմարեցված է բարձրլեռնային պայմաններին, ինչը կարևոր է Հայաստանի լեռնային ռելիեֆի համար։ Աշխարհում շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնց ընդհանուր թռիչքային ժամանակը գերազանցում է 8,5 միլիոն ժամը։

Ուղղաթիռի հնգաթիակ պտուտակով տարբերակն ապահովում է ավելի մեծ բեռնատարողություն, թռիչքի ավելի սահուն ընթացք և ավելի պարզ տեխնիկական սպասարկում։ Հրապարակման մեջ մատակարարման ժամկետներ չեն նշվել: Այնուամենայնիվ, քանի որ H145-ի պատվերները մեծ են, ըստ աղբյուրի, առաջին օդանավը, ամենայն հավանականությամբ, տեղ կհասնի 2029 թվականի վերջին կամ 2030 թվականի սկզբին։

Լուսանկարը՝ Airbus-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter