HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴՕԿ կուսակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը

2026 թվականի հունիսի 19-ին «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի լրատվական բաժնից։

«Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter