HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

«Ողջունելով հյուրին՝ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ առաքելությունը հնարավորություն է տվել մոտենալու խաղաղությանը:

Իր հերթին Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մանրամասներ, կարեւորել ՀՀ տարբեր մարմինների, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ԹՐԻՓՓ նախագծին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերի:

Անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter