HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այսօր՝ 2026թ․ հուլիսի 7-ին, 2 ամսով կալանավորեց նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին, մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում էին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

7 ընդդիմադիր կուսակցություն և մեկ քաղաքացիական միավորում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն ու նրան պատկանող ձեռնարկություններում կատարվող խուզարկությունները։ Ըստ հայտարարության հեղինակների՝ տեղի ունեցողը քաղաքական դրդապատճառներով սանձազերծված հալածանք է և մարտահրավեր՝ ուղղված ողջ հասարակությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter