HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանություն. AECOM-ի թիմն ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղեկացրել է ամերիկյան առաջատար «AECOM» ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության պատվիրակության այցի մասին։

Ըստ հրապարակման՝ «AECOM»-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերները համատեղ ուսումնասիրել են ԹՐԻՓՓ-ի (TRIPP) տեղանքը։ Այցի և իրականացված ուսումնասիրությունների հիմնական նպատակը երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորումն է։ 

Դեսպանությունը նշում է, որ այս նախագիծը նպատակաուղղված է աջակցելու տարածաշրջանային տնտեսական աճին, փոխկապակցվածությանն ու ինտեգրմանը։

Այս այցելությունը հաջորդում է սույն թվականի մայիսին մեկնարկած գործընթացին: Հիշեցնենք, որ մայիսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան ժամանած «AECOM»-ի թիմին, որն այն ժամանակ միայն ազդարարում էր ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքների մեկնարկը:

Մայիսյան հանդիպման ընթացքում ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման (feasibility study) հիմնական ուղղվածությունն ու ակնկալվող արդյունքները: Իր հերթին փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել էր այս աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter