«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձը զինծառայողին տվել է ընտրակաշառք. ՀԿ
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրություններում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել