HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանրահավաքն ավարտվեց, նորից կհավաքվեն մայիսի մեկին

«Հետք»-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքն ավարտվեց: Բազմությունը երթով ուղղվում է դեպի Մյասնիկյանի արձան` ծաղկեպսակ դնելու և հարգելու մարտիմեկյան զոհերի հիշատակը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մայիսի 1-ին տեղի է ունենալու ընդդիմության հաջորդ հանրահավաքը: Սակայն մինչ մայիսի մեկը ՀԱԿ-ը անցյալ տարվա նման եղեռնի զոհերի հիշատակը կհարգի երթով. ապրիլի 24-ին կբարձրանան Ծիծեռնակաբերդ:

Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշել է, թե չի բացառում, որ «վարչախումբը», երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու անկարողությունից, առաջիկայում հարկադրաբար ողջ կազմով հրաժարական կտա, կամ ընդդիմությանն կառաջարկի կազմել համատեղ ազգային փրկության կառավարություն, ինչի համաձայնությունը, սակայն, ոչ թե կախված կլինի ՀԱԿ-ի, այլ միայն ժողովրդի որոշումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter