HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին հայտնում են Հայ-Ամերիկյան տեղեկատվական կենտրոնից։

Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։

Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ ժամանակում դարձավ համայնքային գործ։ Նախաձեռնությանը միացան բազմաթիվ ֆրեզնոյահայեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։ Հուշարձանի կառուցումն այսօր արդեն համայնքի հավաքական նախաձեռնությունն է։

Մոնթեի գրանիտե կերպարը կկանգնի Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ։ Քարապատ պատվանդանի ժայռանման ձևը հիշեցնելու է հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները այցելուներին ներկայացնելու են Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մարտական ճանապարհը։

Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ մարտական գործողության ժամանակ։ Նրա անունը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է անձնական խիզախության, կարգապահության և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի հետ։

Այդ հուշարձանի մոտ Մոնթեի անունը կհասնի նաև նրանց, ովքեր նրան չեն տեսել, բայց դեռ պիտի հասկանան, թե ինչ գին ուներ նրա ընտրած ճանապարհը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter