HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Երևանյան շենքի պարսկական մոտիվները. նոր իմաստ՝ հին պատումին 

Երևանի ամենահայտնի ճակատով հին շենքերից մեկը լցվել է նոր իմաստով։ Սև տուֆից շենքի զույգ պատուհանների կամարաձև զարդաքանդակները, վերևում  գտնվող արտահայտիչ վարդյակը հայ-պարսկական ոճերի միախառնումն են։ 19-րդ դարի վերջին Միխայիլ ֆոն դեր Նոննեի նախագծով կառուցված շենքը մինչև 1920 թվականը եղել է պարսից հյուպատոսի նստավայրը։

Հուլիսի 12-ից օգոստոսի 9-ը Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքը վերածվել է թանգարանի. «Ռամբալկօշէ» մշակութային հիմնադրամը և Գրականության և արվեստի թանգարանը այստեղ իրականացնում են «musæum» նախագիծը։ Շենքը վերածվել է ոչ սովորական թանգարանի. այն ավելի շատ հանրային տարածք է՝ փոխվող, իրար հյուսված ցուցադրություններով և ծրագրերով։

Շենքի իրանական պատմությունը շարունակվում է. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը «musæum» նախագծի շրջանակում այստեղ բացել է ճանաչված իրանցի օպերատոր Մահմուդ Քալարիի լուսանկարների ցուցադրությունը։ 

Քալարին, ով Երևանում գլխավորում էր 23-րդ «Ոսկե ծիրանի» տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմը, իրանական կինոյի աչքն է։ Իրանական ֆիլմի սիրահարների համար ծանոթ են նրա կադրերը, նույնիսկ եթե չգիտեն օպերատորի անունը։

25ebd5498e18bb97b7c431e3221abf1c.jpg (638 KB)

Մահմուդ Քալարին

Նա աշխատել է ռեժիսորներ Աբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադիի և Ջաֆար Փանահիի հետ։ Մինչև ֆիլմեր նկարելը Մահմուդ Կալարին աշխատել է որպես ֆոտոլրագրող, այս ընթացքում է նա վավերագրել 70-ականների Իրանը. «Երբեք չեմ հասկացել՝ ինչու, բայց ինչ-որ պատճառով լուսանկարում էի մարդկանց, հատկապես նրանց, ովքեր նույնիսկ միայնության մեջ պատմություն էին պատմում, հաճախ՝ վշտալի պատմություն»,- ասել է Մահմուդ Քալարին իր լուսանկարների մասին, նա իր հետ Երևան էր բերել տպագրված լուսանկարների` «Կյանքի ներկայացում» շարքը։

Ցուցադրությունը Հանրապետության 32 հասցեում գործում է հուլիսի 19-ից 26-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter