HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8-րդ հարկ․ ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում

2020թ․-ի 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների փնտրտուքը չի դադարում։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո «Հետքը» բազմաթիվ հրապարակումներ է ունեցել մարտական գործողությունների մասին։ Ջրականից մինչեւ Շուշի տեղի ունեցած ռազմական գործողությունները վկայությունների միջոցով ներկայացնելուց բացի առանձին ներկայացրել ենք նաև անհետ կորածների և պատերազմում զոհվածների պատմությունները։

«8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Հայկ Մակիյանը խոսել են պատերազմական գործողություններից, բանակի կառավարումից, զորքերի համալրումից և այլ թեմաներից։

Մեկնաբանություններ (2)

Տարոն Մարգարյան
Հարգելի «ՀԵՏՔ», Աշխատանքը, որ կատարել եք, շատ արժեքավոր է ու գնահատելի։ Սա վավերագրական մեծ արժեք ունի։ Կիսատ է, թերի է կամ անճշտություններ կան, էական չէ։ Պետությունը կոնկրետ խոչնդոտում ու արգելում է այդ տեսակի վավերագրության ստեղծումը, դրա հետ կապված հիշողությունը։ Իմ տպավորությունը ձեր պատրաստած աշխատանքից հետևյալն է. կա պետական դավաճանություն, դիտավորություն՝ հօգուտ հակառակորդի առավելություն ստեղծելու համար, որի արդյունքում մենք կորցրել ենք մեր զինվորներին, մեր տարածքները, մարտական դիրքերը, պարտվել ենք պատերազմում, ու շարունակում ենք պարտվել մինչ օրս ... Սա դիտավորություն է, ոչ թե չիմացության կամ անփութության արդյունք։ Դուք կարևոր հարց բարձրացրեցիք՝ ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Քանի այդ հարցի հասցեատերը նույն իշխանությունն է, որը դիտավորյալ հասցրել է այդ իրավիճակին, բնականաբար, օբյեկտիվ ու արժանահավատ պատասխան և պատասխանատվություն չի լինի։ Նույնիսկ իրենց ստեղծած հանձնաժողովի report-ը չեն հրապարակել, այնքան որ վիճակը խայտառակ է ։ Հիմա, կլինեն մարդիկ, որ կառաջարկեն դիմել գլխավոր դատախազին։ Բայց պարադոքսալ հարց է առաջանում, թե ինչու պատասխանատվության հարցը չի հետաքրքրում հասարակությանը։ Ես էլ պատասխանեմ հարցին. Հասարակությունը մտածելու հատկություն չունի, մտածում են անհատները, օրինակ Դուք, ես, ձեր հարևանը... Ուրեմն, պետք չէ հասարակության իներտության վրա զարմանալ, դա շեղող ուղղություն է, որից օգտվում է ներկա իշխանությունը (մեզ ընտրել են)։ Ահատական աշխատանքն է հարցի լուծումը, անհատական աշխատանք՝ անհատի ուղղությամբ։ Վերջինս գիտակցում է այդ անխուսափելի զարգացումը։ Սա է ելքը։ Վստահ եմ, չեք հրապարակի գրածս, բայց փորձեք...
Մհեր
Պարոն Բաղդասարյանը ճիշտ է նշում, որ կառավարության ազդարարած տեղեկատվության “black-out”-ի պատճառով պաշտոնական աղբյուրներն հանրությանը ամեն օր ստեր էին կրակրում։ Ցավոք, ՀՀ-ի մամուլն, ընդհանրապէս, ամեն օր պատերազմի մասին հրապարակում էր պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, բառ առ բառ։ Պարտությունից հետո, Հայաստանի հայտնի լրատվական կայքի մի խմբագիր ասաց. «Մեզ խաբեցին»։ Ի՜նչ զարմանալի խոստովանություն այսպես կոչված լրագրողի կողմից, որի աշխատանքն էր ստուգել, թե ինչ էր ասում կառավարությունը պատերազմի ժամանակ։ Ծիծաղելի է հնչում է։ Հարցն այժմ այն է, թե արդյոք Հայաստանի մամուլը պատրաստվում է հաջորդ հրդեհին։ «Հետքը», մասնավորաբար՝ պարոն Բաղդասարյանը, մի օր հրապարակելու բազմաթիվ բացահայտումներ ունի։ Այս գործում, հաջողություն եմ մաղթում։ 2020 թվականի Արցախյան պատերազմում պարտության վերաբերյալ լայնածավալ հետազոտություն է իրականացվել, որը ներառում է հայկական և արցախյան ուժերի ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական ձախողումները։ Հայաստանի մամուլը, այդ թվում՝ «Հետքը», ցավոք, պատրաստ չէր լուսաբանել ամբողջ պատերազմը։ Այո, մամուլը հերոսաբար լուսաբանել է տարբեր հատուկ ճակատամարտեր, սակայն դա արվել է պատերազմական գործողությունների ամբողջական պատկերը չտրամադրելու պայմաններում։ Հայաստանի մամուլը, այդ թվում՝ «Հետքը», ենթարկվել է տեղեկատվության արգելափակման, որը հրահանգվել էր Հայաստանի կառավարության կողմից։ Այսպիսով, մամուլը, ընդհանուր առմամբ, հետևել է պատերազմի ընթացքի վերաբերյալ կառավարության աղբյուրներին։ Սա անբարոյական ծառայություն էր Հայաստանի հանրությանը, որը ամեն օր տրամադրվում էր կառավարության մամուլի հաղորդագրությունների միջոցով։ Մամուլը անկարող էր ապահովել կառավարության հայտարարությունների որևէ օբյեկտիվ փաստերի ստուգում։ Կառավարության այսպես կոչված պատերազմի փաստահավաք հանձնաժողովները դեռևս չեն հրապարակվել որևէ ձևաչափով։ Հասանելի են եզրակացությունների խիստ խմբագրված մասերը։ Վերջապես, պատերազմում զոհված հայերի ընտանիքներից և ընկերներից բացի, հանրությունը և Փաշինյանի կառավարությունը շրջել են պատերազմի էջը։ Թվում է, թե ոչ ոք այլեւս չի հետաքրքրվում փաստերը իմանալով։ (Books on the war - The 44-Day War: Armenia, Azerbaijan, and the Struggle for Nagorno-Karabakh, edited by Vicken Cheterian; Defeat: Documenting the Karabagh War of 2020, published by the Gomidas Institute; Jirair Libaridian’s 2021 white paper, The Karabakh War of 2020 and Armenia's Future Foreign and Security Policies.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter