
Բյուրականի աստղադիտարանը կմաքրի տիեզերքի աղբը
«Հայաստանում գիտությամբ զբաղվելը դարձել է բավականին բարդ ֆինանսական պատճառներով», - այսօր «Հենարան» ակումբում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Այժմ աստղադիտարանը համագործակցում և պատրաստվում է համաձայնագիր կնքել Ռուսաստանի Քելդիշի անվան կիրառական մթեմատիկայի ինստիտուտի հետ` «տիեզերական աղբի հետազոտման և գրանցման աշխատանքների» վերաբերյալ: Այս աշխատանքների համար ռուսական կողմը Հայաստանում ներդնելու է մոտ 2 միլիոն եվրո:
«Մենք լուծում ենք երկու կարևոր խնդիր` մեր դիտակների վերազինումը և աշխատաակիցների աշխատավարձերի վճարումը», - նշեց բանախոսը:
Ֆինանսական այն խնդիրները, որոնք հնրավոր չէ լուծել ներքին բյուջեով, աստղադիտարանը փորձում է լուծել նման համաձայնագրերի միջոցով, որի շնորհիվ աշախատակիցները կարողանում են շարունակել իրենց հետազոտությունները: Բացի դրանից՝ հնարավորություն կլինի աշխատանքի ընդունել երիտասարդ կադրերի:
Այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Ռուսաստանն այս համագործակցությունից, Հարությունյանն ասաց, որ առաջնայինը տիեզերական աղբի խնդիրն է. այս բնագավառում լուրջ ձեռքբերումներ ունեցող Ռուսաստանը ցանկանում է այս հարցում ևս լինել առաջատար: Այսինքն` միջազգային խնդիրներ լուծելով` Ռուսաստանը հետագայում միջազգային կազմակերպություններից կստանա փոխհատուցում:
Տիեզերական աղբի խնդիրը առաջացել է դեռևս 1957 թվականից, երբ երկրից արձակվել են մեծ քանակությամբ արբանյակներ, որոնք ուղեծրում թողնում են հետք` բեկորներ, աղբ: Սրանք մեծ վտանգ են ներկայացնում թռչող սարքերի համար, բացի այդ՝ կարող են ընկնել Երկիր մոլորակի վրա: Ըստ բանախոսի` նման դեպքեր շատ քիչ են եղել, հիմանկանում անմարդաբնակ վայրերում:
«Մեր առաջնային նպատակը տեղեկացված լինելն է, թե ինչ է կատարվում տիեզերքում, ոչ թե վտանգը չեզոքացնելը»,- նշեց բանխոսը:
Ամողջական ուսումնասիրության և տիեզերքն այդ աղբից մաքրելու համար անհրաժեշտ են շատ ավելի մեծ գումարներ: Ըստ Հարությունյանի` արդեն 2020-2030 թթ. բավականին դժվար է դառնալու տիեզերք արբանյակներ արձակելը:
«Մենք սովորել ենք երկրի վրա աղտոտել, և այդ բանը շարունակում ենք անել տիեզերքում»,- ասաց Հարությունյանը:
Մեկնաբանել