Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով` Սերյոժա Ստեփանյանն ազատվել է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Սերյոժա ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:
Սերյոժա Ստեփանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի փետրվարից:
Լուսանկարը` էկրանակադր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել