Մերձավոր Արեւելքից վերադարձի ավիատոմսի փոխհատուցման հայտի վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է
Կառավարությունը մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը երկարացրել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը։
- Չեղարկված թռիչքների և թանկ տոմսերի պատճառով Հայաստանի 15 քաղաքացի Թաիլանդից չի կարողանում վերադառնալ
Գործադիրի՝ այսօր ընդունած որոշմամբ փոխհատուցման հայտերի ներկայացման համար կսահմանվի հստակ վերջնաժամկետ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը և ավարտը՝ բացառելով դրա անորոշ ժամկետով երկարաձգումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել