
Ամբողջությամբ ոչնչացվել է ժպտացող զինվորների ֆոտոշարքը
Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի` ժպտացող հայ զինվորների ֆոտոշարքը, որ երեկ փակցվել էր Աբովյան պուրակում, այսօր ամբողջությամբ ոչնչացվել է:
Հեռախոսազրույց ունեցանք լուսանկարների հեղինակի հետ, ով այս պահին նախաձեռնության մյուս անդամների հետ գտնվում է Աբովյան պուրակում:
«Լուսանկարներն ամբողջությամբ պատռված են եւ հենց էստեղ էլ դեն են նետվել, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե հավաքելու նպատակով է արվել, այլ կոնկրետ միտում կա», - ասաց Ալբերտ Պողոսյանը:
Այն հարցին, թե արդյոք պատկերացում ունե՞ն, թե ով կարող էր նման բան անել, լուսանկարիչը պատասխանեց, որ դեռեւս ոչինչ չգիտեն, սակայն քաղաքը բավականին փոքր է պարզելու համար. «Միակ բանը, որ գիտենք, այն է, որ լուսանկարները ոչնչացվել են ցերեկը` մինչ ժամը 16:00-ն»:
Այժմ, ի նշան բողոքի, լուսանկարիչը պատրաստվում է նույն վայրում կրկին փակցնել զինվորների լուսանկարների ամբողջ շարքը:
Լուսանկարը` «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջից
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել