HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։

Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է հաղոդրագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter