HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույք, շուրջ 230 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,
  • 8 տրանսպորտային միջոց,
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • 105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Հիշեցնենք, որ Կարեն Դավթյանը «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատումն իրականացնող «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ի հիմնադիր բաժնետերերից էր՝ 25% բաժնեմասով։ Ընկերությունը 2022 թ․ հիմնադրել էին Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լևան Չիկովանին և Էդգար Ավագյանը։ Վերջինս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն ու նրա որդու կնքահայրն է։ 2023-ին Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձի՝ Գեղամ Կիրակոսյանին։ «Հետքը» պարզել էր, որ Ծաղկաձորում 40-50 մլն դոլար գնահատվող համալիը կառուցվում էր խախտումներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter