HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր ծրագրեր Սևանի ափին. ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն

Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։

«Հետքը» փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter