HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Սևանի ափին ցեմենտի արտադրություն հիմնելու ծրագիրը մերժվել է

Օգոստոսի 8-ին «Հետքը» պատմել էր Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում «Սանի Լենդ» ընկերության ծավալած գործունեության մասին։ Ընկերությունը լճից 1500 մետր հեռավարության վրա, Սևան ազգային պարկի հարևանությամբ (600մ) և Ձկնագետ գետին անմիջապես հարող տարածքում առանց բնապահպանական թույլտվության ասֆալտի գործարան է աշխատեցնում և ծրագրում էր նույն տարածքում կազմակերպել ցեմենտի արտադրություն։ 

Սեպտեմբերի 18-ին Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվեցին «Սանի Լենդ» ընկերության կողմից հանքային փոշու, գիպսի, ցեմենտի արտադրություն կազմակերպելու վերաբերյալ նախարարությանն ուղարկված հաշվետվության ուսումնասիրության արդյունքները։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը «Սանի Լենդ» ընկերության նախագծին տվել է բացասական եզրակացություն։ 

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter