HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն՝ ֆոտոխմբագրման դասընթացի մասին

Դոկումենտալ ֆոտոյի զարգացման «4+» հայկական կենտրոնը 2012 թ. հոկտեմբերի 12-19-ը կազմակերպում է ֆոտոխմբագրման վարպետության դասընթաց Հայաստանում աշխատող ֆոտոլրագրողների համար:

Դասընթացը վարելու են Noor ֆոտոգործակալության ֆոտոլրագրող Յուրի Կոզիրևն ու Russian Reporter ամսագրի ֆոտոխմբագիր Անդրեյ Պոլիկանովը:

Հայաստանյան լրատվամիջոցներում պրոֆեսիոնալ ֆոտոխմբագրման պակասը նկատի առնելով՝ դասընթացը միտված է մասնակիցներին սեփական լուսանկարները խմբագրելու հմտություններ ուսուցանելուն:

Մեկ շաբաթ շարունակ դասընթացի մասնակիցները կաշխատեն նախապես հանձնարարված ու արդեն լուսանկարված նյութի հետ, դասընթացավարները նրանց ցույց կտան իրենց լուսանկարների թույլ և ուժեղ կողմերը, կհուշեն՝ ինչպես խմբագրել լուսանկարները, ինչպես հաջորդել լուսանկարները՝ պրոֆեսիոնալ և վիզուալ ազդեցիկ ֆոտոպատմություն ստանալու համար:

Անհրաժեշտության դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան լրացնել իրենց աշխատանքը՝ դասընթացավարների ղեկավարությամբ:

Մասնակցության համար պետք է լրացնել հայտն ու ինքնակենսագրության հետ (CV) ուղարկել [email protected] հասցեին սեպտեմբերի 8-18-ը (հայտի ձևը տես նամակի վերջում):

Նախնական ընտրությունն արվելու է պորտֆոլիոյի (մինչև 20 լուսանկար) և մասնակցելու ցանկությունը հիմնավորող նամակի հիման վրա: Դասընթացին մասնակցելու համար ընտրվելու է 10-12 մասնակից, ում դասընթացավարները խմբային կամ անհատական հանձնարարություններ են տալու, որոնք պետք է պատրաստ լինեն մինչև դասընթացը:

Դասընթացն անվճար է, աշխատանքային լեզուն՝ ռուսերեն: Դասընթացի ավարտին մասնակիցները համատեղ ուժերով կպատրաստեն մուլտիմեդիա:

«4+»-ը հայ ֆոտոլրագրողների ու դոկումենտալ լուսանկարիչների նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում ֆոտոլրագրությունն ու դոկումենտալ լուսանկարչությունը զարգացնելն է, ինչպես նաև ոլորտում խնդիրների մասին բարձրաձայնելը, ԶԼՄ-ներում լուսանկարները կարևորելը:

Դասընթացը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 207 417 կամ գրել [email protected] Էլ-փոստի հասցեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter