Նախագահն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել ուղեղային կենտրոնների դերը Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ փորձագիտական քննարկումների և համագործակցության զարգացման գործում։
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը՝ կապված նաև Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել