HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպե՞ս են ընթանում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տան շինարարական աշխատանքները

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչպես է ընթանում նրա տան շինարարական աշխատանքները, որը կառուցվում է Նոր Նորքում:

Իշխան Զաքարյանը խուսափողական պատասխան տվեց: Ասաց, թե հարցը քննարկվող թեմայի հետ կապ չունի, սակայն կպատասխանի: Ըստ նրա` իր տունը կառուցվում է արդեն 7 տարի, մինչդեռ վերահսկիչ պալատի նախագահ է 5 տարի: Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ իր տան հետ կապված պարզաբանումներ տվել է եւ չի ցանկանում նորից անդրադառնալ:

Հիշեցնենք, որ այսօր վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովում ներկայացնում է 2011թ-ի հաշվետվությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ներկայացված հաշվետվությունը հանրության համար նորություն չէ եւ դեկլարատիվ բնորոշեց ներկայացվածը, քանի որ հաշվետվությունը զերծ է կոնկրետ փաստերից: Չկան կոնկրետ դեպքեր, թե ովքեր են հակամրցակցային հարաբերությունների մեջ մտել կամ հավելագրումներ արել եւ այլն:

Պատգամավորը նկատեց, որ հաշվետվության մեջ թեեւ ընդհանուր առմամբ բացակայում են կոնկրետ անուններ, սակայն տեղ են գտել կադաստրի Ամասիայի եւ Ճամբարակի ստորաբաժանումների անունները: «Տպավորությունն այնպիսին է, որ խեղճերի անուններն է գրվել, որպեսզի մյուսներն ավելի շահեկան վիճակում լինեն»,-ավելացրեց Ն. Փաշինյանը:

Պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ հետաքրքրվեց, թե վերահսկիչ պալատը ինչու է 3 հաղորդում ներկայացրել դատախազություն, երբ բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերել:

Իշխան Զաքարյանը հավելեց, թե բոլոր հաշվետվությունները տեղադրվում են վերահսկիչ պալատի կայքում եւ դատախազությունն էլ կարող է ուսումնասիրել եւ քրեական գործեր հարուցել: «Հասկանում եմ, որ իմ պատասխանները ձեզ չի գոհացնում, բայց ասացի այն, ինչ ասացի»,-հավելեց վերահսկիչ պալատի նախագահը:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Պետութենէն ստացած ռոճիկովդ այսպիսի՞ ապարանք http://henaran.am/archives/123910 կը կառուցես: Որու՞ն կը խաբես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter