HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՐՄԵԴ-ն արձագանքել է «Հետքի» հոդվածին

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով հոկտեմբերի 2-ին «Հետքում» հրապարակված ««Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասում» վերնագրով հոդվածին։ Ընկերության պարզաբանումը՝ ստորև․

«Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք պնդումներ, որոնք իրականում ԱՐՄԵԴ-ի իրավասությունից դուրս են: Ավելին, վկայում են, որ ԱՐՄԵԴ-ը սահմանված կարգով կատարում է իր գործառույթները:

Քաղաքացու տվյալների՝ ԱՐՄԵԴ համակարգում չարտացոլվելու մասին: Մենք տեղյակ ենք այդ դեպքից, երբ քաղաքացու տվյալները չեն արտացոլվել համակարգում: Պետք է հաշվի առնել, որ տվյալներն ինքնաշխատ կերպով են արտացոլվում ԱՐՄԵԴ համակարգում, և ԱՐՄԵԴ-ն  այդ  հարցում ընտրողականություն չի կարող ցուցաբերել. եթե որևէ տվյալ ԱՐՄԵԴ համակարգում չի արտացոլվում, հարցը պետք է արդեն պարզվի կոնկրետ բնույթի տեղեկության ստեղծման մարմնում: 

Այսինքն,  քաղաքացու՝ ապահովագրության համար հիմք հանդիսացող  տվյալները   փոխանցվում են համապատասխան պետական մարմնի կողմից և դրանից հետո ինքնաշխատ կերպով արտացոլվում ԱՐՄԵԴ համակարգում: Հարցը պարզապես ԱՐՄԵԴ-ի կարգավորման դաշտից դուրս է:

Բուժհաստատությունում հերթագրումների  խնդրի մասին: Հերթագրումների մասով  ԱՐՄԵԴ-ն  իր կողմից, իր լիազորությունների շրջանակում, ապահովել է անհրաժեշտ  ֆունկցիոնալությունը՝  հերթագրման ծրագրային հնարավորություն ստեղծելով: Այս մեխանիզմը լիարժեք գործում  է բոլոր այն բուժհատատություններում, որոնք ԱՐՄԵԴ համակարգում  մուտքագրել են  իրենց բժիշկների աշխատաժամերը: Եթե բուժհաստատությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում հերթերի կառավարման խնդրին, չի մուտքագրում բժիշկների աշխատաժամերը, քաղաքացին այս դեպքում  չի կարող  հերթագրվել: Այս հարցը ևս  դուրս է ԱՐՄԵԴ-ի իրավասության շրջանակից, քանի որ մենք ապահովում ենք ծրագրային ֆունկցիոնալությունը,  վերահսկողություն չենք իրականացնում:

Քաղաքացին իր ԱՐՄԵԴ հավելվածում տեսնում է այցեր, որոնք չի կատարել: ԱՐՄԵԴ հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացուն տեսնել բուժհաստատություն կատարած այցերը և ստուգել տեղեկության ճշգրտությունը:  Տեղեկությունները մուտքագրում է ոչ թե ԱՐՄԵԴ-ը, այլ համակարգը պարզապես արտացոլում է բուժհաստատությունների կողմից մուտքագրված տվյալերը: Սխալ տվյալների հայտնաբերման դեպքում մենք ստեղծել ենք հնարավորություն, որպեսզի  քաղաքացին  սեղմելով հավելվածում առկա համապատասխան կոճակը՝  ահազանգի սխալի մասին: Համապատասխան մարմինները պետք է արդեն ապահովեն հետագա գործողությունները: Քաղաքացին կարող է նաև դիմել կոնկրետ բուժհաստատությանը և խնդրել ուղղել սխալը, քանի որ տվյալը միայն կարող է փոփոխել այն մուտքագրած հաստատությունը: 

Եւս մեկ անգամ  ցանկանում ենք արձանագրել, որ ԱՐՄԵԴ համակարգը էլեկտրոնային հարթակ է և միայն ծրագրային ապահովում է իրականցնում: Համակարգում արտացոլվող  յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է համապատասխան հաստատությունների կողմից: Մենք տվյալ մուտքագրելու, տվյալ փոփոխելու, վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունենք: Իսկ հրապարակման մեջ  նկարագրված դեպքերն էլ վկայում են միայն այն մասին, որ ԱՐՄԵԴ-ը սահմանված կարգով իրականացրել է  բացառապես իրեն վերապահված գործառույթները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter