HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում հայկական եւ ադրբեջանական կողմերը քննարկել են TRIPP նախագծի հարցերը

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter