HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառագողերի որսորդը Դիլիջանի անտառներում. Գոռ Այզակ Հովհաննիսյանի «Բնապահպանի տունը»

Եթե Դիլիջանի անտառներում հանդիպեք լեռնային մոտոցիկլներով մարդկանց, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք սովորական բայքերներ չեն, այլ անտառը հսկող բնապահպան ակտիվիստներ։ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը մոտ տասը տարի է՝ դարձել է գլխացավանք «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ իրականացնողների համար։ Կազմակերպության անդամները մոտոցիկլներով, սաղավարտներին ամրացված նկարահանող սարքերով մշտադիտարկում են Դիլիջանի անտառները։ Նպատակը ապօրինի ծառահատումները, որսագողությունը և բնապահպանական խախտումները հայտնաբերելն է:

Թե ինչպես է ստեղծվել «Բնապահպանի տունը», ինչ վիճակում են Տավուշի անտառները, պատմում է նախաձեռնության հիմնադիր Գոռ Այզակ Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
2020 թվականի Արցախյան պատերազմում իրենց մարտական դիրքերը լքած զինվորներին, որոնք հիմնականում Հայաստանի Հանրապետությունից էին, համեմատելը (նույնացնելը) Հայաստանի քաղաքացիների հետ, ովքեր անտարբեր են իրենց երկրի բնապահպանական բռնաբարության (ավերման) նկատմամբ, մոլորեցնող է։ Արցախն այդ զինվորներից շատերի համար օտար երկիր էր։ Մեծ մասը նույնիսկ երբևէ չէր այցելել այդ երկիր։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք, գերազանցող ռազմական ուժի դեմ հանդիման, ընտրեին «մարտի դաշտում մեռնելը»։ Նրանք կարող էին պարզապես վերադառնալ Հայաստանում գտնվող իրենց տները։ Բայց Հայաստանի քաղաքացիների կողմից իրենց երկրի կորպորատիվ բռնաբարությունն անտեսելն այլ հարց է։ Նրանք հավանաբար այցելել են Դիլիջան և Հայաստանի անտառներ։ Նրանք հավանաբար գիտակցում են, թե ինչ է դրված զոհասեղանին (ինչն է վտանգված)։ Դա հենց իրենց հետնաբակն է, որն արագորեն ոչնչացվում է։ Այդուհանդերձ, ինչպես հյուրն է իրավացիորեն նշում, նրանք կարծում են, որ դա մեկ ուրիշի խնդիրն է։ Ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter