HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ

Գործադիրն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել օրենքով նախատեսված օրինականացման հստակ ընթացակարգ՝ պահպանելով հողային օրենսդրության, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև սեփականատերերի և երրորդ անձանց իրավունքները։ Տեղեկությունը փոխանցում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ըստ այդմ՝ կհստակեցվի ամբողջ գործընթացը՝ փաստաթղթերի ներկայացումից, հաշվառումից և մասնագիտական գնահատումներից մինչև ցանկի հաստատում, օրինականացում, համայնքի ղեկավարի որոշում և իրավունքների պետական գրանցում։ Կտարանջատվեն մարմինների իրավասությունները, կսահմանափակվեն նույն հանգամանքների կրկնակի գնահատումը և անհարկի ձևական պահանջներով պայմանավորված մերժումները, միաժամանակ կպահպանվեն անվտանգության, հողօգտագործման և երրորդ անձանց իրավունքների պաշտպանության պահանջները։

Նոր ընթացակարգը չի տարածվի պետական կամ համայնքային հողամասում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցների վրա։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքը դրա շրջանակում կարող է դիտարկվել, եթե ամբողջությամբ ինքնակամ է։

Ինքնակամ կառույցն իրականացրած անձը հաշվառումը և օրենքով պահանջվող փաստաթղթերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետք է ներկայացնի մինչև 2027 թ. դեկտեմբերի 30-ը։ Նախարարությունը ստուգելու է փաստաթղթերի համապատասխանությունն օրենքին և մինչև 2028 թ. հունվարի 10-ը, կազմի Կառավարություն ներկայացվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկի նախագիծ՝ մինչև փետրվարի 20-ը հաստատելու համար։ Ցանկում ընդգրկվելը դեռևս օրինականացում չէ։

Հողամասի սեփականատերը օրինականացման համար պետք է դիմում ներկայացնի համայնքի ղեկավարին, կատարի տուրքի անհրաժեշտ վճարումները։ Օրինականացման մասին որոշում կայացնելու դեպքում այն ներկայացվելու է Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տե՛ս նաև.

Գլխավոր նկարը՝ Արեն Նազարյանի / Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter