2 ամսով երկարացվել է Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրել է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանի կալանքի հարցը Հակակոռուպցիոն դատարանը քննել էր 2026թ. օգոստոսի 26-ին։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և նրան կալանավորել երկու ամսով։ Շուրջ 7 ժամ տևած նիստից հետո Սեդրակ Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ սահմանափակվել է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների հետ հանդիպումների։ Փաստաբանը կատարվածը որակել էր որպես քաղաքական հետապնդում:
Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Այսօր որոշվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Շուրջ 12 ժամ տևած նիստից հետո դատավորը հեռացել է որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր ժամը 17:30:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել