Գազայում հայկական լուսանկարչատները. Նագգաշեանի «Հրանդ» ստուդիան
Նագգաշեանների ընտանիքի պատմությունը 20-րդ դարի Մերձավոր Արևելքի պատմությունն է. հակամարտություններ, տեղահանություններ և այդ ամենը վավերագրող լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանը։
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա լուսանկարիչ Հրանդը մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Յաֆա։ 1948-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով հաստատվել է Գազայում։ Այնտեղ Նագգաշեանը հիմնել է «Հրանդ» լուսանկարչատունը, վավերագրել է պաղեստինցի փախստականների սոցիալական, մշակութային տնտեսական կյանքը։ Նագգաշեանի լուսանկարները բացառիկ տեղ են զբաղեցում արաբ և հայ լուսանկարչության պատմության մեջ՝ որպես 1950–1960-ական թվականների Գազայի մասին պատմող եզակի վկայություններ։
Հոկտեմբերի 17-ին Ա.զգային պատկերասրահում բացվեց պաղեստինահայ լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանի (1921–1991) առաջին ցուցահանդեսը Հայաստանում։
Գազայում հայկական լուսանկարչատան, Հրանդ Նագգաշեանի մասին «Հետք»-ը զրուցել է նրա որդու՝ ցուցահանդեսի առիթով Երուսաղեմից Երևան ժամանած Սարօ Նագգաշեանի հետ։
Ցուցահանդեսում ներկայացված են Նագգաշեանի զավակների՝ Սարօ և Անուշ Նագգաշեանների տրամադրած երեսուն մամուլային լուսանկարչական տպածոներ։ Դրանք համալրված են Նագգաշեանի ցուցահանդեսային բնօրինակ լուսանկարների՝ կանադահայ լուսանկարիչ Օշին Հարությունյանի պատրաստած յոթ նոր տպածոներով։ Համադրող՝ Վիգեն Գալստյան:
Հրանդ Նագգաշեանի լուսանկարների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել