Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է «Գործարար» կուսակցությանը
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցությունը ստացել է ձայների 41,54 %-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 35,32 %-ը, «Ուժեղ Հայաստանը»` 19,68 %-ը, իսկ «Հանրապետությունը»` 3,41 %-ը։
«Գործարար» կուսակցության ցուցակը ղեկավարում է Ստեփանավանի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորում էր Արսեն Գևորգյանը, որ ընտրություններից առաջ ձերբակալվել և կալանավորվել է ընտրակաշառքի մեղադրանքով։
Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 68,83 %: 19 324 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 68,82 %-ը՝ 13 300 քաղաքացի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել