HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին դատապարտել է 14 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մեհդիևը կասկածվում էր Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեության և Ադրբեջանում պետական հեղաշրջման կազմակերպման փորձի մեջ։

Դատարանի վճռով՝ հաշվի առնելով 88-ամյա Մեհդիևի տարիքն ու առողջական վիճակը, պատիժը պայմանական է լինելու։

Դատարանը նաև որոշել է համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել Մեհդիևին պետական պարգևներից զրկելու հարցը։

Մեհդիևի նկատմամբ քրեական գործ էր հարուցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ 2025 թվականի հոկտեմբերին նա 4 ամսով տնային կալանքի էր վերցվել՝ պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեղադրանքներով։

Այս տարվա փետրվարին նրա տնային կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս չորս, իսկ հունիսին՝ հինգ ամսով։

Նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։

Հիշեցնենք, որ Ռամիզ Մեհթիևը 1995-2019 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, իսկ 2019-2022 թվականներին զբաղեցրել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter