HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Armenia Wine-ը շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում․ Ընկերությանն անդրադարձել է ֆրանսիական Terre de Vins ամսագիրը

Վճարովի բովանդակություն

Ֆրանսիական գինեգործական մամուլը հերթական ծավալուն անդրադարձն է կատարել Հայաստանին՝ որպես գինեգործության հնագույն օրրաններից մեկի:

Ֆրանսիացի լրագրող Իվ Տեսոնի հեղինակած «Aux origines du vin» («Գինու ակունքներում») խորագրով ծավալուն հոդվածը պատմում է Հայաստանի գինեգործական հազարամյա ժառանգության, տեղական խաղողի սորտերի բացառիկության և հայկական գինեգործության ժամանակակից վերածննդի մասին։

Ինչպես ընդգծում է հեղինակը՝ «Հայաստանն իսկապես խաղողի ընտելացման և գինեգործության սկզբնավորման օրրաններից մեկն է։ Ավանդույթ, որը երկիրը շարունակում է պահպանել այսօր՝ արտադրելով գինիներ, որոնք վերագտնում են իրենց երբեմնի փառքը»։

Հոդվածում Իվ Տեսոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Armenia Wine ընկերությանը, դրա հիմնադիրներ Վահագն Մկրտչյանի և Վարդգես Վարդանյանի գործունեությանը, ինչպես նաև նոր նախագծերի մասին, որոնք կբարձրացնեն հայկական գինու ճանաչելիությունն ամբողջ աշխարհում:

Հայաստանը՝ գինեգործության ակունքներում

Հոդվածը սկսվում է Արարատ լեռան և Նոյի մասին աստվածաշնչյան պատմության հիշատակմամբ՝ ընդգծելով Հայաստանի բացառիկ տեղը համաշխարհային գինեգործության պատմության մեջ։

Հեղինակը ներկայացնում է Վայոց ձորի Արենիի քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն հայտնի գինեգործական համալիրները՝ շուրջ 6100 տարվա պատմությամբ։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում առկա են խաղողի ավելի քան 400 սորտեր, որոնցից շատերը պահպանել են իրենց տեղական ինքնատիպությունը։

Armenia Wine-ը՝ հայկական գինեգործության վերածննդի առաջատարներից

Անդրադառնալով Հայաստանի ժամանակակից գինեգործությանը՝ ֆրանսիական պարբերականը Armenia Wine ընկերությունը ներկայացնում է ՝ որպես ոլորտի զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։

Հոդվածում նշվում է, որ Վահագն Մկրտչյանի և Վարդգես Վարդանյանի հիմնադրած ընկերությունը շուկայում իրացնում է 8-10 միլիոն շիշ արտադրանք։

Հեղինակը հատուկ անդրադառնում է նաև ընկերության Tariri գինու շարքին՝ առանձնացնելով կարմիր գինու հավասարակշռված կառուցվածքը, նուրբ տանինները, կարմիր մրգերի արտահայտիչ բույրերն ու բարձրադիր խաղողի այգիներին բնորոշ թարմությունը։

Գինին՝ որպես Հայաստանի մշակութային դեսպան

Ֆրանսիական հոդվածի կարևոր շեշտադրումներից մեկը Armenia Wine-ի հիմնադիրների տեսլականն է, որը դուրս է գալիս միայն գինու արտադրության շրջանակներից։

Ինչպես ընդգծում է հեղինակը, Վահագն Մկրտչյանի և Վարդգես Վարդանյանի համար գինին Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ինքնությունը աշխարհին ներկայացնելու միջոց է։

Այս գաղափարախոսությունն արտացոլվում է նաև ընկերության մշակութային նախաձեռնություններում։

Հոդվածում առանձնահատուկ ուշադրության է արժանանում Armenia Wine-ի գինու թանգարանը, որը հեղինակը համեմատում է Բորդոյի հայտնի Cité du Vin-ի հետ։

Թանգարանի ցուցադրությունների միջոցով այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական գինեգործության հազարամյա պատմությանը՝ Ուրարտուի ժամանակաշրջանի ոռոգման համակարգերից մինչև գինու պատրաստման և տեղափոխման հնագույն եղանակները։

Հայկական գինեգործությունը՝ միջազգային ուշադրության կենտրոնում

Ֆրանսիական մասնագիտական մամուլի այս անդրադարձը ևս մեկ անգամ ընդգծում է հայկական գինեգործության պատմական նշանակությունն ու ժամանակակից ներուժը։

Հոդվածում Հայաստանը ներկայացվում է ոչ միայն որպես գինեգործության հնագույն կենտրոններից մեկը, այլև որպես երկիր, որն այսօր վերագտնում է իր տեղը միջազգային գինեգործական քարտեզի վրա։

Աղբյուր՝ ֆրանսիական գինեգործական պարբերական, «Aux origines du vin».
էջեր 117–119։
Հեղինակ՝ Yves Tesson

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter