HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

«Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»,-գրել է նա։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրվող վարորդ Արամ Նավասարդյանի դատավճիռը թողել էր անփոփոխ: Որոշումը երկու կողմի դժգոհությունն էր առաջացրել։ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը և վարորդ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարան։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter