Ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին
Վաղը` ժամը 12-00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին:
Ցուցադրության մեջ ներկայացված են զմյուռնիահայ կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաև ՀՑԹԻ հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը և կոտորածները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր և հույներ:
Ժամանակավոր ցուցադրությունից հետո ՀՑԹԻ Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Գևորգ Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել