HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով կալանավորել է գործարար Սամվել Կարապետյանին։ Նրան մեղադրանդ է առաջադրվել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը մոտ 65 մլն դրամ վնաս պատճառելու համար։ Այս գործով մեղադրվում է 36 անձ։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գործարարին կալանավորելու միջնորդությունը ապօրինի էր, քանի որ չուներ իրավական հիմք, մինչդեռ դատարանը  Կարապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Ըստ պաշտպանի՝ դա քաղաքական որոշում է, և իրենք բողոքարկելու են։

Նշենք, որ Ս. Կարապետյանը մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր տնային կալանքի մեջ։

Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Ս. Կարապետյանն արդեն տեղափոխվել է դատարան։

Նրա թիմակիցները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հետապնդման ենթարկվողների թվում է նաև ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2016-2024 թվականներին, Ս.Կ.-ի կազմակերպմամբ, ՀԷՑ-ի մի շարք պատասխանատու անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, հափշտակել ընկերության գույքը և կատարել փողերի լվացում։ Ըստ քննության՝ ընկերության բնականոն գործունեության անհրաժեշտությունից չբխող վարկային միջոցներ են ներգրավվել, ապա գումարներ են տրամադրվել որպես շահաբաժիններ, փոխառություններ և կանխավճարներ։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։

Նախաքննության շրջանակում այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։ Քննիչը որոշում է կայացրել նաև 36 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահումը կազմակերպելու, վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելը կազմակերպելու և փողերի լվացման հոդվածներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter