44-օրյա պատերազմի մեկ Տողը. հոսպիտալի մարդիկ
2009 թվականին Մերի Ստեփանյանն ամուսնու՝ Գեղամ Մանուկյանի հետ Գավառից տեղափոխվել էր Արցախ՝ Ջրական։ Մերին աշխատում էր զորամասի հոսպիտալում՝ որպես բուժքույր, Գեղամը ռեանիմոբիլի վարորդ էր։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: 44-օրյա պատերազմի երրորդ օրը Ջրականի հոսպիտալը տեղափոխվեց Հադրութի շրջանի Տող գյուղ։ Դպրոցի շենքում ծավալված հոսպիտալի անձնակազմը օրական տասնյակ վիրավորներ էր ընդունում. նրանց տալիս էին առաջին օգնություն, կատարում՝ վիրահատություններ։ Հոսպիտալի մարդիկ փրկում էին կյանքեր։ Այդ մարդկանցից էին բուժքույր Մերի Ստեփանյանը և ռեանիմոբիլի վարորդ Գեղամ Մանուկյանը։
Հոկտեմբերի 7-ին «Հետքը» Տողում նկարահանել է հոսպիտալի մեկ օրը։
Հադրութ քաղաքի անկումից հետո՝ հոկտեմբերի 11-ին, հոսպիտալը տեղափոխվեց Կարմիր շուկա, ապա՝ Խաչմաչ, Կաղարծին, Շոշ։ Ջրականի հոսպիտալը բժշկական ծառայությունն ավարտեց Ստեփանակերտում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել