
Որոշում կայացնողը լինելու է Սամվել Բալասանյանի անկուսակցական որդին
Երբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 9-ին ընտրվեց Գյումրու քաղաքապետ, լուրեր տարածվեցին, որ նրա որդին` Միսակ Բալասանյանը, նույն` թիվ 35 ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը եւ Ազգային ժողովում զբաղեցնելու է հոր տեղը:
Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին Միսակ Բալասանյանի առաջադրման վերաբերյալ որոշում չկա եւ «լինելու դեպքում կարվի համապատասխան հայտարարություն»:
Հարցին, թե Միսակ Բալասանյանի առաջադրման հարցը կապված է ԲՀԿ-ի՞, թե՞ Սամվել Բալասանյանի կամքին, Զ. Եգանյանը պատասխանեց, թե Միսակ Բալասանյանը կուսակցական չէ, երբեք չի էլ եղել, հետեւաբար՝ որոշում կայացնողը նա է լինելու:
«Սամվել Բալասանյանը հսկայական աշխատանք է կատարել իր ընտրատարածքում, հատկապես գյուղական համայնքներում, սակայն դեռ անելիքները շատ են: Հավելեմ նաև, որ պարոն Բալասանյանը խոստացել է ընտրատարածքի բնակիչներին, որ այսուհետ եւս ջանքեր կգործադրի աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ այս իրավիճակում ճիշտ կլինի, եթե ապագա պատգամավորը լինի հենց նրա որդին` Միսակ Բալասանյանը»,- ավելացրեց Զոհրաբ Եգանյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել