Վերանորոգվեց Սարգիս Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցը
Այս մայիսին ՔՐՈՆԻՄԵՏ Բարեգործական հիմնադրամը դպրոցի սաներին տրամադրել էր երաժշտական գործիքներ և անհրաժեշտ կահույք: Սակայն, հաշվի առնելով շենքային ոչ բարվոք պայմանները և դասարանների անմխիթար վիճակը, որը վտանգում էր երեխաների առողջությունը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետագա աջակցությունը ուղղել հենց այս խնդիրների լուծմանը:
Ուրախությամբ կարող ենք փաստել շուրջ 13 մլն. ՀՀ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների ավարտի մասին, որի արդյունքում վերանորոգվեցին դպրոցի մուտքը, փոքր դահլիճը և դասարանները: Այժմ ուսումնական գործընթացը, ամենամյա համերգներն ու բեմադրությունները պատշաճ կազմակերպելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները: Գրեթե 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը, որը հիմնվել է 1973թ.-ին, լուրջ հաջողությունների է հասել շնորհալի երեխաների երաժշտական կրթության, պարարվեստի, նկարչության բնագավառներում:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի համագործակցությունը հանրապետության կրթական հաստատությունների հետ շարունակական բնույթ է կրում: Ընթացքի մեջ են Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ դպրոցի մասնակի վերանորոգման, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի վերանորոգման աշխատանքները՝ համապատասխանաբար 30 մլն. և 70 մլն. ՀՀ դրամ արժեքով:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ գերմանական ընկերությունը:
ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել