
Ավարտվեց «Հայաստանն առանց աղբի» բնապահպանական ակցիան. հավաքվել է շուրջ 600 մետր խորհանարդ աղբ
«Մենք աղբահանությամբ չենք զբաղվում, դրա համար կա պետական հատուկ կազմակերպություն. «Մենք կարող ենք դա» շարժումը կամավորական նախաձեռնություն է, այն գործում է «Մենք կարո՛ղ ենք, աշխարհ» ( Let’s Do It! World) համաշխարհային շարժման շրջանակներում, որն իր հերթին ամբողջ աշխարհում մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը իրականացնում է շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի երիտասարդ կենսաբաններ» ասոցացիայի նախագահ Արսեն Գասպարյանը:
Հայաստանում շրջական միջավայրը մաքուր պահելու մշակույթը զարգացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին շուրջ 2600 կամավորներ մասնակցել են «Հայաստանն առանց աղբի» բնապահպանական ակցիային:
Մաքրման աշխատանքներին իրենց մասնակցությունն ու նյութական օժանդակությունն են ցուցաբերել շուրջ 50 կազմակերպություններ իրենց 400 աշխատակիցներով, Երևանի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, ԱՄՆ-ի, Ղազախստանի, Թուրքմենիայի դեսպանատները, 10 դպրոց և բազմաթիվ կամավորներ: Հավաքվել և տեսակավորվել է շուրջ 600 խմ աղբ դպրոցների բակերից, պատմամշակութային օջախների հարակից տարածքներից, բնության գրկից, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներից:
«Մենք կարող ենք դա» շարժումը նախաձեռնում է նաև դպրոցների մոտ տեղադրել տեսակավորման աղբարկղներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել