
«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» (լուսանկարներ)
Այսօր քաղաքացիական հասարակության օրն է, որն ավանդաբար նշվում է Երևանի Սիրահարների այգում` «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրի ներքո: Այս տոնը կոչված է բնակչության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և նրանց դարձնել դրա կրողն ու իրագործողը: Տոնի շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունները ներկայացնում էին իրենց գործունեությունը:
Այգում տեղադրված էր նաև «Ձայնի արկղ», որտեղ մասնակիցները գցում էին իրենց հուզող, հանրային հնչեղություն ունեցող կամ լուծում պահանջող խնդիրների նկարագրով նամակներ: Կազմակերպվել էր ինտերակտիվ ֆորում-թատրոն, որին մասնակցություն էր ցուցաբերում հանդիսատեսը:
Միջոցառմանը ներկա բազմաթիվ երիտասարդ ակտիվիստներ, ովքեր մասնակցում էին որպես կամավոր այս կամ այն կազմակերպության անունից, միաձայն փաստեցին, որ կամավորական բարեգործական աշխատանքներին ներգրավվելը իրենց հնարավորություն է տալիս ոչ միայն զգալ հասարակության լիիրավ անդամ, այլ նաև ձեռք բերել նորանոր գիտելիքներ, տիրապետել այնպիսի տեղեկություն, որի գոյությունը նախկինում չէին էլ ենթադրում:
Մեկնաբանել