HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Եթե մեկ անգամ վաճառվեք, ձեր կարծիքն այլևս ոչ մի նշանակություն չի ունենա»

Հարցազրույց ռուսասատանցի բլոգեր Դմիտրի Չերնիշևի հետ, ով հայտնի է mi3ch անունով

Ո՞րն է բլոգ վարելու ձեր նպատակը։

Իմ նպատակը մեկն է. փոխել աշխարհը։ Ուրիշ նպատակ գոյություն չունի։

Իսկ ինչպե՞ս պետք է փոխեք աշխարհը, ինչպիսի՞ն այն պետք է լինի։

Այն պետք է լինի ավելի բաց և ավելի բարի։ Մեկ արարքը կարող է շատ բան փոխել։ Պետք է պարզապես համառությամբ հասնել նպատկիդ, այնպես, ինչպես ջուրը քար է ծակում։

Որո՞նք են հասարակության առաջնային խնդիրները։

Ինձ թվում է՝ ամենալուրջ խնդիրը մարդկանց հարաբերություններն են միմյանց հետ։ Դրանից ավելի լուրջ խնդիր չկա։

Ի՞նչ ազդեցություն են թողնում բլոգները հասարակության վրա։

Առայժմ միայն միկրոսկոպիկ։ Եթե հասարակությունը լիներ ամբողջությամբ ազատ, ոչինչ չվերահսկվեր, բլոգները ոչ մի դեր չէին խաղա, լրագրողները կկարողանային նկարահանել այն, ինչ ցանկանում են, թերթերը ազատ կգրեին։ Մեծ հաշվով բլոգներն այլընտրանք են. երբ մնացած բոլոր ալիքները փակ են, բլոգները ստանում են նման նշանակություն։ Բլոգերն անհատ է, և դու չես կարող որոշել, որ նրան պետք է գործից ազատես կամ նման մի բան։

Իսկ բլոգները մրցակի՞ց են այսօրվա ԶԼՄ-ներին։

Կարծում եմ՝ մեծ հաշվով ԶԼՄ-ները կգնան բլոգների ուղղությամբ և բլոգները կգնան ԶԼՄ-ների ուղղությամբ։ Հիմա անհատը վարում է բլոգն այնպես, ինչպես ուզում է։ Հետագայում բլոգերները կմիավորվեն, և միայն այն պատճառով, որ մեծ է մրցակցությունը։ 5 հոգով կարելի է անել շատ ավելի հետաքրքիր բան, քան մեկ հոգին կանի։ Այսինքն՝ բլոգները կվերածվեն փոքր խմբագրությունների։

Հիմա յուրաքանչյուր երկրորդը բլոգ ունի։ Ռուսասատանում բլոգերների քանի՞ տոկոսն է իր գրածներով ազդեցություն ունենում հասարակության կարծիքի վրա։

Ռուսասատանում կա մոտ 20 հոգի, ում կարծիքը հաշվի են առնում։ Ավելին՝ ցանկացած մեկը կարող է փոխել հասարակության կարծիքը, եթե նրա պատմածը լինի այնքան աննախադեպ, որ այն բոլորի վրա ազդեցություն ունենա։

Ի՞նչ պետք է փոխվի լրագրության մեջ, որպեսզի փոխվի նաև հասարակությունը։

Պետք է անել միայն մեկ բան. անկեղծորեն ասել ճշմարտությունը։ Անկեղծությունը՝ ինչպեսը, իսկ ճշմարտությունը՝ ինչը։ Եթե դուք մեկ անգամ վաճառվեք, ձեր կարծիքն այլևս ոչ մի նշանակություն չի ունենա։ Միայն անկեղծություն և ճշմարտություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter