HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարգանքի տուրք զոհված ազատամարտիկների հիշատակին

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հանրապետության նախագահի և այլոց անունից ծաղկեպսակներ են դրվել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծաղիկներ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Հարգանքի տուրք մատուցելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտեցել և զրուցել է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ, շնորհավորել նրանց Անկախության տոնի կապակցությամբ` շեշտելով, որ այն մեծապես ձեռք է բերվել նրանց զավակների, եղբայրների ու ամուսինների արյան գնով: Տոնի առթիվ քաղաքապետը շնորհավորել է նաև «Եռաբլուր» այցելած ազատամատի մասնակիցներին:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter