
ArmComdey-ն դարձավ «ԲարՔեմփ Երևան 2011»-ի հաղթողը
Հունիսի 5-ին ավարտվեց «ԲարՔեմփ Երևան 2011»-ը։ Այս տարի առաջին անգամ մասնակիցներից ընտրվեց հաղթող։ Լավագույն 5 զեկուցողից հանդիսատեսի բաց քվեարկությամբ հաղթող ճանաչվեցին ArmComdey հումորային նախագծի տղաները՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը։
«Մասնակցում ենք երկրորդ տարին, և այս տարի ավելի շատ նոր բան ունեինք ներկայացնելու։ Մասնակցում ենք «ԲարՔեմփին», որովհետև ArmComdey-ի հանդիսատեսի մեծ մասը գալիս է սոցիալական ցանցերից, և նրանք բոլորն այստեղ են հավաքվում, այստեղ հանդիպում ենք նաև մեր ընկերներին, ստանում նոր ինֆորմացիա»,- ասաց Նարեկը։
Տղաները չգիտեին, որ վերջում հաղթող է ընտրվելու, սակայն շատ ուրախ էին հաղթանակի համար։ Որպես մրցանակ` նրանք ստացան տեսախցիկ։
«Կարևորն այն է, որ այս տարի հսկայական թվով մարդիկ էին մասնակցում. սա դարձել է հանրային միջոցառում»,- ասաց միջոցառման կազմակերպիչներից` «Ինտերնյուս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։ Նա համարում է, որ «ԲարՔեմփը» մեդիայի տեսանկյունից բերում է թարմ հայացք, որով պետք է փորձել շտկել ամբողջ աշխարհում, հատկապես Հայաստանում մեդիայի ոլորտում տիրող ճգնաժամը:
«ԲարՔեմփ Երևան 2011»-ի պաշտոնական փակումից հետ մասնակիցներն օրը եզրափակեցին «ԲարՔեմփին» նվիրված ավարտական երեկույթով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել