
Իսրայելի համար Հայոց ցեղասպանության հարցը հաղթաթուղթ է
Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, մայսի 18-ին որոշում է ընդունվել կրկին քննարկման դնել Հայոց ցեղասպանության հարցը, որով զբաղվելու է կրթության և մշակույթի հանձնաժողովը: Այս առնչությամբ «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը նկատում է, որ Հայոց ցեղասպանությունը սպորտային կամ կրթական հարց չէ, առավել եւս, որ Իսրայելի Կրթության նախարարութունն «իրենց դասագրքերում չի գրել Հայոց ցեղասպանության մասին»:
Հանձնաժողովում ներկայացված են 12 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ծայրահեղ կրոնական և արաբական:
Ըստ բանախոսի` մինչև այժմ նշյալ հարցը լրջորեն չէր քննարկվում թուրք-իսրայելական հարաբերությունների պատճառով: Սակայն վերջին շրջանում Թուրքիան ակտիվացել է Մերձավոր Արևելքում: Մեկ այլ խնդիր է հակասեմիտիզմը, որը վերջին տարիներին սուր բնույթ է կրում: Այս դրսևորումները կապված են Էրդողանի անձի հետ: Սրա հետևանքով է, որ Թուրքիայից հեռանում են մեծ թվով իսրայելցիներ: Իսկ Իսրայելը մինչև վերջերս ուզում էր իրեն վերապահել կոտորված լինելու բացառիկության փաստը` Հոլոքոստը վեր դասելով Հայոց ցեղասպանությունից:
«Կարծում եմ` այս հարցն անընդհատ ձգձգման պատճառ կդառնա, որովհետև հանձնաժողովը ղեկավրում է մի մարդ, որն առանձնապես համակրանք չունի մեր նակատմամբ», - ասում է Սիմավորյանը:
Հանձնաժողովի ղեկավարն Ալեքս Միլլերն է, ով հարում է «Մեր տունն Իսրալեն է» կուսակցությանը: Իսկ վերջինիս ղեկավարը Իսրայելի արտգործնախարար Լիբերմանն է, ով լավ հարբերություններ ունի Ադրբեջանի հետ:
Ըստ բանախոսի` պետք է շատ ուշադիր լինել, որովհետև Ադրբեջանն ավելի լավ է աշխատում, քան Թուրքիան` ժխտելով Հայոց ցեղասպնությունը: Սակայն մյուս կողմից էլ, ըստ նրա, Հայոց ցեղասպանության հարցը հաղթաթուղթ է Իսրայելի ձեռքին:
«Այն նման է մահակի, որը նա թափահարում է, բայց ուղիղ հարված չի հասցնում»,- ասում է Սիմավորյանը եւ հավելում, որ Իսրայելն ունի մեկ այլ հաղթաթուղթ ևս, որը կարող է լինել քրդերի խնդիրը:
«Սա մեկ քայլ առաջ է, բայց ինչ-որ արդյունքների սպասելը դեռ շուտ է», - ասում է նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել