
Դատարանը մերժեց Փարավոն Միրզոյանի հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, մերժեց Փարավոն Միրզոյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները հատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի («Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության և Սերգեյ Գասպարյանի):
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում էր 2010 թվականի ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաև «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ գտած Կարինե Աշուղյանի հեղինակությամբ «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը: Փարավոն Միրզոյանը պահանջում էր 2 միլիոն ՀՀ դրամ զրպարտության համար, 1 միլիոն՝ վիրավորանքի և 300 հազար ՀՀ դրամ՝ փաստաբանական ծախսերի համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել