
Նինոծմինդայում հաղթել է հայազգի գործող պատգամավորը (լրացված)
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում` Նինոծմինդայի շրջանում մեծամասնականով առաջադրված 4 հայազգի ներկայացուցիչներից հաղթել է գործող պատգամավոր, «Ազգային շարժման» թեկնածու Հենզել Մկոյանը: Նա հավաքել է ձայների շուրջ 83.5 %-ը: Նրա մրցակիցը ընդդիմության թեկնածու Ալբերտ Նուրբեկյանն էր, ով հավաքել է ձայների մոտ 15 տոկոսը: Մնացած երկու թեկնածուները` Էդուարդ Քոչարյանն ու Մարտին Մղդեսյանը համապատասխանաբար հավաքել են 0.47 և 1.04 տոկոս:
Նինոծմինդայում համամասնական ընտրակարգով նույպես հաղթել է «Ազգային շարժումը»` ստանալով ձայների շուրջ 80 տոկոսը: Ընդդիմությունը այստեղ հավաքել է 17 տոկոս քվե:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել