HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյան. «Այդ ինչի՞դ վրա ես մերսեդեսվում, պարոն Նալբանդյան»

Պետական բյուջեի 2011 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իր ելույթը սկսեց անեկդոտով: Ըստ նրա՝ Հանրապետության հրապարակում կանգնած մի մարդ տարօրինակ շարժումներ է անում, նրան է մոտենում մի ոստիկան եւ հետաքրքրվում, թե ինչ է անում: Քաղաքացին պատասխանում է, թե կոկորդիլոսներին է քշում, ոստիկանը նկատում է, որ կոկորդիլոսներ չկան, քաղաքացին էլ հակադարձում է՝ «քշում եմ, դրա համար էլ չկան»:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց կառավարության 2011 թ.-ի վարած, թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը: Պատգամավորի խոսքերով՝ բյուջեի կատարողականի փաստաթուղթը կազմածները նման են մի բժիշկի, ով, զննելով շարունակական արնահոսող հիվանդին, ասում է, թե ամեն ինչ լավ է՝ հիվանդի եղունգներն աճում են, գլխին ոջիլ չկա, մազերը նորմալ են աճում եւ այլն:

«Հինգ տարի շարունակ այս կառավարությունը տապալվել է, տապալել է նաեւ տնտեսությունը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: Նա քննադատեց նաեւ ««Մերսեդեսների» սիրահար» ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: «Այդ ինչի՞դ վրա ես մերսեդեսվում, պարոն Նալբանդյան»,- հռետորական հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով արտաքին քաղաքականության տապալման դեպքերը, մասնավորապես Հունգարիայում ցմահ ազատազրկված, այնուհետեւ Ադրբեջանին հանձնված Ռամիլ Սաֆարովի դեպքը:

Նշենք, որ այսօր քվեարկության է դրվելու բյուջեի 2011 թվականի կատարողականը: Ազգային ժողովում գրանցվել է 71 պատգամավոր: Այսօր եւս ԲՀԿ-ն ողջ կազմով չի մասնակցում աշխատանքներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հատուկ հորդորեց պատգամավորներին, որ «մնան շենքում կամ առանձնասենյակներում, որպեսզի քվեարկությունը կազմակերպվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter