
Գագիկ Մելիքյան. «Բանբաներկան չմոռանաս»
Այսօր «Հայացք» ակումբում ասուլիսից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը եկել էր բարձր տրամադրությամբ:
«Հըն, ո՞նց եք տրամադրված: Լավ ե՞ք: Ի՞նչ հարցեր եք պատրաստել»,- լրագրողներին ժպտալով հարցնում էր Մելիքյանը:
Այնուհետև նա իր մոտ կանչեց ներկաներից «մեջի ջահելին», գրպանից հանեց 10 հազար դրամ, ապա մյուս 10 հազարանոցը և ուղարկեց խանութ` «մի հատ լավ կոնյակ» գնելու:
«Հա, բանբաներկան չմոռանաս»,- ավելացրեց նա:
Մի քանի րոպեից սկսվեց մամուլի ասուլիսը, պատգամավորի ծիծաղկոտ դեմքը դարձավ խիստ, և նա լուրջ-լուրջ դեմքով սկսեց պատասխանել լրագրողների հարցերին: Մամուլի ասուլիսի ավարտից հետո պատգամավորը շտապեց հանել կոստյումը, այնուհետև` փողկապը: Բացելով «լավ կոնյակը»` Մելիքյանն սկսեց հյուրասիրել ներկա մնացած մի քանի լրագրողների. մյուսներն արդեն գնացել էին:
«Էրեխե՞ք, էս ո՞ւր եք գնում: Եկեք, խմում ենք: Այ տղա՞: Արի խմենք, մի բաժակ կոնյակը քեզ ի՞նչ ա անելու»,- համոզում էր պատգամավորը հաջորդ նկարահանմանը շտապող լրագրողներին:
Մեկնաբանել